Լուրեր

«Շատ հնարավոր է եկեղեցում տղամարդու ` տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն». Էդուարդ Շարմազանով

15.07.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Եկեղեցում տղամարդու տեր և կնոջ հնազանդ հռչակելը սրանք կարող են որակել կնոջ իրավունքների ոտնահարում
 
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կողմնակիցները սկսել են իրար հերթ չտալով, միգուցե նոր դրամաշնորհներ ստանալու նպատակով, խոսել դրա վավերացման անհրաժեշտության մասին: 
 
Ասել ու ասում եմ այդ խայտառակ կոնվենցիայի վավերացումը ուղիղ հարված է մեր ազգային ու հոգևոր արժեքներին: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի ու Չեխիայի նման երկրները դա չեն վավերացրել:
 
Հատկանշական է, որ Բոլթոնը Փաշինայի լռության պայմաններում առաջարկում էր մեզ հրաժարվել պատմական կաղապարներից ,ապա այս կոնվենցիայում խոսվում է կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային կանոնների փոփոխման անհրաժեշտության մասին ,որոնք հիմնված են ազգային ավանդույթների և սովորույթների վրա: Այսինքն շատ հնարավոր է եկեղեցում տղամարդու ` տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն:
 
Թան էլ չէ , փրթած մածուն...»:

← Վերադառնալ ցուցակին