Լուրեր

«Հերիքա էլի դուք աշխատավարձ ու լայք ստանաք, իսկ մենք աշխատենք». Հայկ Մամիջանյան

13.07.2019

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այ էս ավտոբուսը մեր գործող իշխանությունների աշխատանքի մարմնացումն է. երկու օր է ամբողջ թայմլայնս էս ավտոբուսն ա: Չեմ զարմանա, եթե հաջորդ ասուլիսին վարչապետը 100 ձեռքբերումների մեջ ներառի:
Մի տենց ավտոբուս էլ իշխանությունների ԵԱՀԿ ԽՎ ԱՆՆԱԽԱԴԵՊ հաղթանակներն են, պարզապես, եթե էտ ավտոբուսներից գոնե մի քանի հատ բերել են, ապա «խորհրդարանական դիվանագիտություն-տուր» տուրիստական կազմակերպության վոյաժները էտ օգուտն էլ չեն տալիս:
 
Իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը Հ2-ի եթերում այնպիսի էնտուզիազմով էր պատմում իրենց միջազգային հաջողությունների մասին, որ ակամայից աչքիս առաջ եկավ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած պառլամենտական ֆորումը, որի ընթացքում ամենակարևոր սեսիայի ժամանակ, որին թուրք և ադրբեջանցի պատվիրակները հակահայկական հայտարարություններ էին անում մեր բազմամարդ պատվիրակության անդամները McDonalds-ի happy hour-ի հերթ էին կանգնած: Լավա մեր հանրապետականի ներկայացուցիչը այնտեղ էր ու հարևանները իրենց պատասխանը ստացան:
 
Բայց դե հերիքա էլի դուք աշխատավարձ ու լայք ստանաք, իսկ մենք աշխատենք»:

← Վերադառնալ ցուցակին