Լուրեր
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին ԼՂՀ
Հունիսի 26-28-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի գլխավոր նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապը և հետագա համագործակցության նոր ուղիներ գտնել: Այցի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականնները հանդիպեցին ԼՂՀ <<Ազատ Հայրենիք>> կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ, մասնակցեցին ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում
Երևանի քաղաքապետարանի 2015թ.-ի ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Աջափնյակ վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Աջափնյակի «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ, հետևել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի շրջանակում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 3750 ընթերցողների և գրադարանում... ավելին →
Կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ իր աշխատանքներն է սկսել «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում և հայտնել անկեղծ գոհունակությունս` երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ ձեր մասնագիտական և քաղաքացիական ներդրումն ունենալու պատրաստակամության համար: Այսօրվա միջոցառումն իրավամբ յուրահատուկ եմ համարում... ավելին →
Քննարկվել են Երևանի և Գլենդելի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Արա Նաջարյանին` Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, և մաղթել նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել «Հաղորդակցվել` հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով մեդիահամաժողովի շրջանակում: Վարչապետը ողջունել է Երևանում նման համաժողովի անցկացումը և նշել, որ դա լավ հնարավորություն է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի զարգացման նոր ուղիների մշակման, փորձի փոխանակման, համագործակցության... ավելին →
Կայացել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նիստի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք... ավելին →