Լուրեր

Մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները կահավորվում են ձայնաազդանշանային համակարգերով08.04.2014

Մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները կահավորվում են ձայնաազդանշանային համակարգերով

 Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով: Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Նալբանդյան փողոցներ, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա տանող բանուկ խաչմերուկների հետիոտնային անցումներն արդեն իսկ կարգավորվում են այդպիսի հատուկ համակարգերով, ինչը տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին հնարավորություն է տալիս տեղեկանալու լուսացույցի... ավելին →

Երևանի և Աշգաբադի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր08.04.2014

Երևանի և Աշգաբադի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր

 Թուրքմենստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքմենստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աշգաբադի գործընկերոջ՝ քաղաքապետ Ռեջեփգելդի Նուրմամեդովի հետ, ստորագրել են «Երևան և Աշգաբադ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին» համաձայնագիր: Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի և Թուրքմենստանի մայրաքաղաքները պարտավորվել են... ավելին →

Հանդիպումներ Վիլնյուսում08.04.2014

Հանդիպումներ Վիլնյուսում

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի աշխատանքներին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի եւ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ` նրանց նախաձեռնությամբ: ՀՀ ԱԺ նախագահի եւ Ռումինիայի Պատգամավորների պալատի... ավելին →

08.04.2014

Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս

Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության պետությունների խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսին: Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետությունը մեծ ծավալի աշխատանք է տարել եւ հարուստ փորձ կուտակել Եվրամիության հետ վերջին տարիների ընթացքում ծավալված համագործակցության արդյունքում: Հայաստանի որոշումը` միանալու Մաքսային միությանը,... ավելին →

Երևանի քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով07.04.2014

Երևանի քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով

 Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են հաճելի անակնկալները Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Երևանի քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաև Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքերի «Մեկ պատուհան» գրասենյակներում քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներով և ծաղիկներով: Տոնական անակնկալը հաճելիորեն զարմացրել է կին այցելուներին, ովքեր, շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ... ավելին →

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին07.04.2014

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին

 Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել: Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք այցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ... ավելին →