Լուրեր

«Է՞դ աստիճանի տեղը չեք բերում, որ դուք եք այսօր իշխանությունը մեր երկրում». Մարգարիտ Եսայան

16.08.2019

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Արամ Բարսեղյանը ազատության մեջ է, արդեն՝ լավ է, բայց, կարո՞ղ էիք, չէ՞ էդքան տապոռային չաշխատել, տեղը-տեղին, շնորհքով աշխատեիք, մարդուն կանչեիք, բացատրեիք, որ էսպես ու էսպես, հաստատ մարդը կհասկանար եւ գործը նորմալ ընթացք կունենար, ինչպես որ հիմա եղավ։
 
Ասացեք , խնդրեմ, իբր ինչ էր նշանակում երեկվա ձերբակալումը, իբր՝ գո՞րծ եք անում, տղերք, էդպես գործ չեն անում, ինչո՞ւ եք մեր պետության ներսում իրավական ամբողջ մի կայացած ինստիտուտ, մի ամբողջ արդարադատություն իջեցնում այդքան ցածր, պարզունակ, տղայական մակարդակի, է՞դ աստիճանի տեղը չեք բերում, որ դուք եք այսօր իշխանությունը մեր երկրում, դժվա՞ր է կարգին եւ օրենքի տառին համապատասխան աշխատել , չե՞ք կարող , գնացեք գիրք կարդացեք...
 
Ահագին իրավական գրքեր կան, օրենսգրքեր կան, ի վերջո՝ Աստվածաշունչ կա․․․»:

← Վերադառնալ ցուցակին