Լուրեր

«Սա ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություն է». Էդուարդ Շարմազանով

15.08.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՔԾ-ն ձերբակալել է Արմեն Աշոտյանի օգնական-վարորդ Արամ Բարսեղյանին: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ, զանգովի արդարադատության սուբյեկտ ՀՔԾ-ն «վիզ է դրել» լռեցնել Աշոտյանին:

 
Սա ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություն է:
 
«Մի բան արեք, փակեք» նիկոլական ժանրի մեթոդներով ոճը նորություն չէ. ուղիղ մեկ տարի առաջ սկանդալային խայտառակության՝ դեռեւս չբացահայտված գաղտնալսման ձեռագիրն իր տրամաբանական շարունակությունն է ստանում. «մի երկու օր կպահենք Աշոտյանի դեմ ցուցմունք կտա»:
 
Մեզ լռեցնել չի հաջողվելու:
 
#ՀայկըհաղթելուէԲելին»:

← Վերադառնալ ցուցակին