Լուրեր

Կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը քննարկել են ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագիծը07.04.2014

Կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը քննարկել են ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագիծը

 2014թ. ապրիլի 5-6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ կազմակերպած Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը: Միջոցառումը, որին ներկա էին կառավարության ուքաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով նախատեսված այս... ավելին →

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԱՐԱԳԱԾԻ  ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ05.04.2014

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԱՐԱԳԱԾԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ

  Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը, որին մասնակցել է ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի 17 անդամներից 16-ը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ 1.Շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետվությունը 2. Շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն, 3.ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների հաստատում, 4.Այլ հարցեր: Նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի... ավելին →

 Տեղի է ունեցել ՀՀԿ Գորիսի շրջանային կազմակերպության նիստ05.04.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Գորիսի շրջանային կազմակերպության նիստ

 Տեղի է ունեցել ՀՀԿ Գորիսի շրջանային կազմակերպության նիստ: Օրակարգի հարցերն են եղել. 1. 2013 կատարված աշխատանքների ամփոփում 2. Շրջանային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն 3. Այլ կազմակերպչական հարցեր ավելին →

Կայացել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը04.04.2014

Կայացել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը

 Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության, ինչպես նաև «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները: Մինչ պարգևատրման պաշտոնական արարողության մեկնարկը ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր այս... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց 8-ամյա Սիմոն Հարությունյանի հետ03.04.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց 8-ամյա Սիմոն Հարությունյանի հետ

Ապրիլի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հյուրը 8-ամյա Սիմոն Հարությունյանն էր, ով խորհրդարան էր այցելել հոր ուղեկցությամբ: Հանդիպումը կայացավ Սիմոնի խնդրանքով: Խորհրդարանի ղեկավարը առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց տղային եւ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Սիմոնը ԱԺ նախագահին պատմեց իր հաջողությունների ու ցանկությունների մասին. նա նաեւ երազում է ներկա գտնվել ԱԺ քառօրյա նիստերին: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ Սիմոնը հնարավորություն կունենա այցելել խորհրդարան եւ հետեւել ԱԺ... ավելին →

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանց03.04.2014

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանց

 Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելել են Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալն ու քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն այցելել են ակցիայի ընթացքում վիրահատված և... ավելին →