Լուրեր

Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին19.05.2014

Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին

 Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցության պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգեցին 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։ Արթիկի թեմի... ավելին →

Վարչապետն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին17.05.2014

Վարչապետն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Ուսխորհրդի անդամները տեղեկացրել... ավելին →

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վարչապետն այցելել է Ազգային պատկերասրահ17.05.2014

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վարչապետն այցելել է Ազգային պատկերասրահ

Այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Երկրի վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին: Մայիսի 18-ը որպես թանգարանների միջազգային օր նշվում է... ավելին →

Հանդիպում ԱԺ փոխնախագահի մոտ 16.05.2014

Հանդիպում ԱԺ փոխնախագահի մոտ

Մայիսի 16-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոն նշեց, որ արդեն հանդիպել են խորհրդարանական 4 խմբակցությունների անդամների հետ եւ քննարկել իրենց հետաքրքրող հարցերը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանը նույնպես... ավելին →

Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին16.05.2014

Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը՝ Մոսկվա): Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի դիվանագետի՝ երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանն ուղղված գործունեությանը:... ավելին →

Վարչապետն այցելել է Կոշ համայնք16.05.2014

Վարչապետն այցելել է Կոշ համայնք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի և Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք: Կառավարության ղեկավարը նախ եղել է համայնքի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հովիկ Աբրահամյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել... ավելին →