Լուրեր

Հանդիպում ԱԺ փոխնախագահի մոտ

16.05.2014

Մայիսի 16-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ:

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոն նշեց, որ արդեն հանդիպել են խորհրդարանական 4 խմբակցությունների անդամների հետ եւ քննարկել իրենց հետաքրքրող հարցերը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանը նույնպես ներկայացրեց ՀՀԿ-ում կանանց ներգրավվածությունը, գործունեությունը եւ մասնակցությունը կուսակցական խնդիրների լուծմանը: Տիկին Նաղդալյանը՝ որպես ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ներկայացրեց խորհրդի կայացման, զարգացման խնդիրները եւ ծրագրերը:

Հյուրերին հետաքրքրում էր հատկապես կանանց առաջխաղացումը կուսակցական հարթակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կանանց ներկայացվածությունը կուսակցական ցուցակներում:

Տիկին Նաղդալյանն իր մտահոգությունը հայտնեց փորձի փոխանակման պակասի առումով եւ առաջարկեց կազմակերպել համաժողով, որտեղ տարբեր երկրների կանայք կներկայացնեն խորհրդարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, քաղաքային եւ գյուղական համայնքներում իրենց ծավալած գործունեության փորձը, առաջխաղացման ուղիները:


 

← Վերադառնալ ցուցակին