Լուրեր

«Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին ու պահպանել մաքրությունը». քաղաքապետ Տարոն Մարգարյան08.11.2014

«Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին ու պահպանել մաքրությունը». քաղաքապետ Տարոն Մարգարյան

 Երևանում հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել նաև մայրաքաղաքի նորակառույց այգիները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների ու մայրաքաղաքի բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև վերջերս շահագործման հանձնված Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգում: Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հստակ քաղաքականությունը՝ ծառատունկի մասնակիցները մեկ անգամ ևս շնորհակալություն են... ավելին →

Վարչապետն ընդունել է Եղնիկ և Շղարշիկ համայնքների բնակիչներին08.11.2014

Վարչապետն ընդունել է Եղնիկ և Շղարշիկ համայնքների բնակիչներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Ամփոփելով գյուղացիների առաջարկությունները՝... ավելին →

Կառավարությունը շարունակելու է բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում. ՀՀ վարչապետ07.11.2014

Կառավարությունը շարունակելու է բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում աշխատանքներն է սկսել Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների ասոցիացիայի կազմակերպած ֆորումներն... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը07.11.2014

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստը: Հոբելյանական նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, շնորհավորել է ներկաներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստի գումարման կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ միջխորհրդարանական... ավելին →

Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ և քարտուղարության անդամ Յուի Խունցյուի նամակը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին07.11.2014

Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ և քարտուղարության անդամ Յուի Խունցյուի նամակը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին

 ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին Հարգարժան Տիկին Նաղդալյան, Մեր հայ քույրերի բարեկամությամբ գործընկերներիս հետ միասին բարեհաջող վերադարձանք Չինաստան: Պատվիրակության բոլոր անդամների անունից և անձամբ իմ անունից թույլ տվեք անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին: Չնայած կարճ ժամանակով էինք գտնվում Հայաստանում, սակայն խորապես տպավորված ենք այցից: Ակտիվ աշխատանքի շնորհիվ մենք ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ... ավելին →

Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ06.11.2014

Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների մասին, որոնց նպատակն է ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, և ՀՀ... ավելին →