Լուրեր

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները14.11.2014

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, և հաշվի առնելով զարգացման մեծ ներուժի առկայությունը, գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին և ծրագրերի իրականացմանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված ծրագրի նախագիծը,... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի դեսպանին14.11.2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի դեսպանին

 Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ՀՀ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ նրա աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-լեհական հարաբերություններում, ամրապնդվել են մշակութային, տնտեսական կապերը եւ բարեկամությունը: Գալուստ Սահակյանը կարեւորել է միջազգային հարթակներում... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի գլխավորած պատվիրակության հետ13.11.2014

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի գլխավորած լիտվացի գործարարների պատվիրակության անդամների հետ: Հյուրերին ներկայացնելով Երևանի քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է նաև մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը.... ավելին →

Կառավարությունն առաջարկել է գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ13.11.2014

Կառավարությունն առաջարկել է գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքներին, ասել է. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիս անունից ցավակցել Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված մեր քաղաքացիների հարազատներին, մերձավորներին: Միաժամանակ, ինձ ներկայացված նախնական զեկույցների արդյունքների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների... ավելին →

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը13.11.2014

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը

 Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովն աշխատանքն սկսել է՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհվածների հիշատակը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով 2015թ-ի բյուջեի նախագծին, նշել է, որ ՀՀ կառավարությունն ի զորու է իրականացնելու ծրագրած... ավելին →

Վարչապետն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահին12.11.2014

Վարչապետն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակի դափնեկիր Մարիո Մացոլային: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացոլային ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ և նշել, որ պատիվ է ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին: Վարչապետը նշել է, որ... ավելին →