Լուրեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին29.05.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

 Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը: ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիստի... ավելին →

ՀՀ վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ27.05.2015

ՀՀ վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև նիստն սկսելը վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարից հետաքրքրվել է, թե վերջերս գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություն է արվել: Նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը ստուգվել է 6 ամիս առաջ, տուգանվել 1 մլն դրամով, քանի որ եղել էին բազմաթիվ թերություններ, որոնք պետք է... ավելին →

ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Կանադայում հանդիպումներ են ունեցել27.05.2015

ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Կանադայում հանդիպումներ են ունեցել

 Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 26-ին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները:... ավելին →

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ-ի կողմից27.05.2015

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ-ի կողմից

 Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ թիվ 17 սկզմնական կազմակերպության և երիտասարդական խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախմբի կողմից կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմանը: Միջոցառմանը ներկա էին շրջանային խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, խորհրդի անդամներ, երիտասարդներ և այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում հակիրճ ներկայացվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին տեղեկություններ, հնչեցին... ավելին →

Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության տարածաշրջանային նախագահին26.05.2015

Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության տարածաշրջանային նախագահին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և... ավելին →

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի հետ26.05.2015

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի հետ

 ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, մայիսի 26-ին Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ: Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար, վստահություն է հայտնել, որ Հայաստանի... ավելին →