Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին21.05.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնին: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ մշակութային կապերի զարգացման առթիվ: Նա կարեւորել է երկու... ավելին →

Քննարկվել են Երևանի և Մեխիկոյի միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր20.05.2015

Քննարկվել են Երևանի և Մեխիկոյի միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ: «Հայաստանի Հանրապետության և Մեքսիկայի միջև համագործակցությունը գտնվում է... ավելին →

Քննարկվել են հայ-քուվեյթյան համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր20.05.2015

Քննարկվել են հայ-քուվեյթյան համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Վարչապետը կարևորել է Քուվեյթի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը և խորացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Քուվեյթ կատարած պաշտոնական այցը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և... ավելին →

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը20.05.2015

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

 Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը եւ ընդունելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորները ողջունել... ավելին →

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին19.05.2015

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը: Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ... ավելին →

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում19.05.2015

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում

 Մայիսի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այցելեցին Ստեփանակերտ` բարձրացնելու երեխաների և դեռահասների տեղեկատվության մակարդակը առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Ծրագրի նպատակն էր սովորեցնել առաջին բուժօգնության ամենաանհրաժեշտ դրույթները դպրոցների ուսուցիչներին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա։ Ծրագրի շրջանակներում դպրոցականները և մանկատան սաները բաժանվեցին տարիքային... ավելին →