Լուրեր

Վարչապետն ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետին25.05.2015

Վարչապետն ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էգարդտին, ով Հայաստան է այցելել ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը ողջունել է Շվեդիայի նահանգապետի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի օրվան նվիրված գալա-համերգին25.05.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի օրվան նվիրված գալա-համերգին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և տասնյակ հազարավոր պետերբուրգցիների հետ միասին ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվան նվիրված տոնական գալա-համերգին: Շնորհավորելով Սանկտ Պետերբուրգի բնակիչներին քաղաքի օրվա առթիվ` նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգը մեծ սիրով է պատրաստվել տոնին, ու արվել է հնարավորը, որպեսզի տոնական օրը ինչպես պետերբուրգցիների, այնպես էլ քաղաքի հազարավոր հյուրերի համար հերթական... ավելին →

<ՀՊՏՀ ուսանողները առաջին գծում են>> ծրագիրն արդարացրեց բոլոր սպասելիքները25.05.2015

<ՀՊՏՀ ուսանողները առաջին գծում են>> ծրագիրն արդարացրեց բոլոր սպասելիքները

 Եվս մեկ ռազմահայրենասիրական ծրագիր իրականացրեց իր առաքելությունը: Ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի ջանքերով կազմակերպված <<ՀՊՏՀ ուսանողները առաջիննգծում են>> եռօրյա ծրագիրը: Ծրագրի ընթացքում շուրջ 50 ուսանողներ եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային շրջանի զորամասերից մեկում, անմիջականորեն ծանոթացան զորամասի կառուցվածքին, մարտական դիրքերին և առհասարակ... ավելին →

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ23.05.2015

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել և հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը: 3-րդ տրանշի իրականացման նպատակով նախատեսվում է 2015թ. երկրորդ եռամսյակում հայտարարել... ավելին →

ՀՊՏՀ ուսանողները կրկին առաջին գծում են22.05.2015

ՀՊՏՀ ուսանողները կրկին առաջին գծում են

 Մայիսի 22-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈՒսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված <<ՀՊՏՀ ուսանողները առաջին գծում>> եռօրյա ծրագրի շրջանականերում շուրջ 50 ուսանողներ ուղևորվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային շրջանի զորամասերից մեկը: Ծրագրի առջև դրվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես` ծանոթացնել ՀՊՏՀ ուսանողներին ՀՀ ԶՈՒ կառուցվածքին և մարտական դիրքերում իրականացվող... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ22.05.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ

 Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության անդամներին` Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու իր հրավերն ընդունելու համար՝ նկատելով, որ այն ևս մեկ հրաշալի առիթ է քննարկելու երկու քաղաքների միջև վերջերս ստորագրված համգործակցության... ավելին →