Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում19.05.2015

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում

 Մայիսի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այցելեցին Ստեփանակերտ` բարձրացնելու երեխաների և դեռահասների տեղեկատվության մակարդակը առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Ծրագրի նպատակն էր սովորեցնել առաջին բուժօգնության ամենաանհրաժեշտ դրույթները դպրոցների ուսուցիչներին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա։ Ծրագրի շրջանակներում դպրոցականները և մանկատան սաները բաժանվեցին տարիքային... ավելին →

Համբարձման տոն Հառիճավանքում19.05.2015

Համբարձման տոն Հառիճավանքում

 Սույն թվականի մայիսի 17-ին Հառիճավանքում տեղի ունեցավ Համբարձման տոնին նվիրված տոնակատարություն, որը կազմակերպել էր ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ կանանց խորհուրդը: Միջոցառմանն աջակցել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Տոնակատարությանը մասնակցում էին «Գյումրի-2» ՇԿ-ի երիտասարդական խորհուրդի անդամները, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Գյումրու №4 արհեստագործական պետական ուսումնարանի մանկավարժներն ու սաները, ինչպես նաև Կարա-Մուրզայի անվան... ավելին →

Հայաստանի վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ18.05.2015

Հայաստանի վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի Բաթումի քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով տարբեր ոլորտներում... ավելին →

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է YEPP անդամ18.05.2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է YEPP անդամ

 Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը մայիսի 14-16-ը Պորտուգալիայում ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընտրվել է YEPP-ի անդամ։ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը տեղեկացնում է, որ, որպես կանոն, անդամության հարցերը YEPP-ում քննարկվում են գործադիր մարմնի նիստերում։ ՀՀԿ ԵԿ անդամակցումը, սակայն, քննարկվել և ընդունվել է համագումարում։ Ըստ պարոն Ավագյանի՝ սա իրենց... ավելին →

ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը (YEPP) ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև18.05.2015

ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը (YEPP) ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

 Մայիսի 14-16-ը Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող բանաձև։ Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թևը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել և վերականգնել պատմական... ավելին →

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր18.05.2015

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր

 «Արի տուն» ծրագրի շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած տասնյակ պատանիների և երիտասարդների: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկել են ծրագրի հետ կապված որոշ հարցեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերից վարչությունից։ «Արդեն ավանդական դարձած այս ծրագրի շնորհիվ սփյուռքի... ավելին →