Լուրեր
ՀՀԿ կանանց խորհրդը ավանդական բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված , մեկ շաբաթիա ծրագրի շրջանակներում: Երևան քաղաքի 60 դպրոցներից շուրջ 1500 և ավելի երեխաներ, ուսուցիչներ և ծնողներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության, Եղ. Չարենցի և Հ. Թումանյանի թանգարաններ: Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրեցին ցուցադրվող համաշխարհային... ավելին →
Վարչապետը հանդիպում է ունեցել «Չեխական ավիաուղիներ» ընկերության նախագահի հետ
Հունիսի 3-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պրահայի իր կեցավայրում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ: Զրուցակիցները քննարկել են «Չեխական ավիաուղիներ» ընկերության Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը: Չեխական կողմը նշել է, որ նոր է ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, և իրենք պատրաստ են քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները: Վարչապետ Աբրահամյանը կարևորել... ավելին →
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ: Ողջունելով Հովիկ Աբրահամյանին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում՝ Յան Համաչեկն արձանագրել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիա` հայ-չեխական կապերն էլ ավելի խորացնելու և տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու առումով: Հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման և... ավելին →
ՀՀԿ-ական երիտասարդները բացահայտեցին և մշակեցին պրոհայկական ինֆորմացիայի տարածման նոր մեդիաուղիներ
Ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի կողմից կազմակերպված <<Մեդիա կոնֆերանս>>-ը, որը միտված էր արտասահմանյան հարթակներում պրոհայկական ինֆորմացիայի ավելացմանն ուղղված նոր մեդիա գործիքների և հնարավորությունների բացահայտմանը: Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները ամփոփեցին նախորդ օրերի ստացած տեսական գիտելիքները, սովորեցին, թե ինչպես կարելի է այդ գիտելիքները գործնականորեն կիրառել, ֆիքսվեցին հստակ... ավելին →
ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ընթանում է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված <<Մեդիա կոնֆերանս>>-ը: Ծրագրով նախատեսված է սոցիալական ցանցերում ակտիվ կուսակցական երիտասարդների հանդիպում, ովքեր զբաղվում են արտասահմանյան հարթակներում պրոհայկական ինֆորմացիայի տարածմամբ: Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպում ունեցան Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական... ավելին →
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը: ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիստի... ավելին →