Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին12.05.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին

Երևանի կենդանաբանական այգի կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է համայնքային բյուջեի միջոցներով այգում իրականացվող վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին: Քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Արամ Սուքիասյանի, ինչպես նաև այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է տարածքում, հետևել աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները նշել... ավելին →

Կայացել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը12.05.2017

Կայացել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ սեղմ ժամկետում ամփոփել միջոցառումների... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Պերուի նորանշանակ դեսպանին12.05.2017

Գալուստ Սահակյանն ընդունել է Պերուի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության ընթացքում նախատեսվող ծրագրերի իրականացման մեջ: Կարեւորելով լատինաամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության հաստատումը՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է հայ-պերուական հարաբերությունների... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն11.05.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլի ընթացքին: Քաղաքապետը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի ներկրված շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլներն արդեն իսկ սկսել են տեղափոխվել... ավելին →

Անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ կրթության համակարգում. ՀՀ վարչապետ11.05.2017

Անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ կրթության համակարգում. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով կրթական համակարգում կատարվող բարեփոխումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել եմ իմ այն համոզմունքը, որ մարդկային կապիտալը մեր ամենամեծ հարստությունն է: Այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և համակողմանի զարգացում ապահովող կրթական... ավելին →

Հետևողական վերահսկողություն` մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում10.05.2017

Հետևողական վերահսկողություն` մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում և մանկապարտեզների ավագ խմբերում սահմանվել է խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ: Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ աշխատակազմի... ավելին →