Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՆԵՖՏ» ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԻԳՈՐ ՍԵՉԻՆԻՆ
04.04.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին:
Զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային և երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է տնտեսական բաղադրիչի դերը: Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտ»-ի մուտքը, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում: