Նախագահ

Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը09.04.2013

Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը

Ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացելով նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, Վեհափառ Տեր, Լեռնային Ղարաբաղի հարգարժան Նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողության կապակցությամբ, Հայաստանի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ09.04.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ

 ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո, 2008թ. ձևավորված ավանդույթի համաձայն, Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել արցախյան հերոսամարտի... ավելին →

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀՅՈՒՐԵՐԻ ՊԱՏՎԻՆ ՏՐՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ09.04.2013

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀՅՈՒՐԵՐԻ ՊԱՏՎԻՆ ՏՐՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ

 Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին այսօր երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:   *** Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ   Վեհափա՛ռ Տեր, Սիրելի՛ բարեկամներ, Խորին շնորհակալություն եմ հայտնում Երևան ժամանելու և իմ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Այսօր հայկական քսաներկուամյա... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ08.04.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Խորհրդի նախկինում ընդունված... ավելին →

 ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ, ԴԵՍՊԱՆ ԿՈԼԻՆԴԱ ԳՐԱԲԱՐ-ԿԻՏԱՐՈՎԻՉԻՆ08.04.2013

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ, ԴԵՍՊԱՆ ԿՈԼԻՆԴԱ ԳՐԱԲԱՐ-ԿԻՏԱՐՈՎԻՉԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում նրա հետ խոսել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱԼԻ ԱՔԲԱՐ ՍԱԼԵՀԻԻՆ08.04.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱԼԻ ԱՔԲԱՐ ՍԱԼԵՀԻԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին: Իրանի արտգործնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է հարաբերությունները հուսալի հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք... ավելին →