Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Հանրապետության Նախագահն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական և առաջին բնակելի մասնաշենք: Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների և հիմնարկի շահագործման հանձնման կապակցությամբ հրավիրված` Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ հրավիրյալների հետ միասին ծանոթացել է իրականացված աշխատանքներին ու... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԶԴԻՍԼԱՎ ՌԱՉԻՆՍԿՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռաչինսկուն պաշտոնավարման անցած ավելի քան չորս տարիների ընթացքում հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Երկուստեք նշվել է, որ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Այս ձևաչափով ավանդական դարձած հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին և համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով. տարածաշրջանի խոշորագույն գործակալությունների ներկայացուցիչներն այսօր Երևանում անցկացնում են իրենց հերթական՝ Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ և ԱՊՀ երկրների պետական... ավելին →