President
PRESIDENT CALLED A MEETING ON THE ISSUES RELATED TO THE DEVELOPMENT PROGRAMS OF GYUMRI TOWN AND TOWN’S PRIORITIES
04.12.2015
Ժառանգները միշտ անհանգիստ են և դա բնական է` մեկնաբանելով Համո Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի կողմից բանաստեղծի արխիվը վաճառքի դնելը, նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վստահեցնելով, որ անհանգստանալու և արխիվները վաճառելու կարիք չկա, նախարարը հայտնել է, որ մինչև գարուն տուն-թանգարանը վերջնականապես պատրաստ կլինի և գարնանը տեղի կունենա բացումը: Նշենք, որ բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը, վաճառքի է հանել հոր անտիպ արխիվը, որպեսզի ստացված գումարով վերականգնվի գրողի հուշաքարը, Երեւանում բացվի Համո Սահյանի արձանը, Սիսիանում՝ Լոր գյուղում` թանգարանը:
Audio Player
00:0000:00Use Up/Down Arrow keys to increase or decrease volume.
«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ, բանաստեղծի որդի Նաիրի Սահյանը վաճառքի է հանել հոր անտիպ արխիվը: Նա այդ քայլին դիմել է, որպեսզի ստացված գումարով վերականգնվի գրողի հուշաքարը, Երեւանում բացվի Համո Սահյանի արձանը, Սիսիանի Լոր գյուղում` թանգարանը:
Նաիրի Սահյանը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ թանգարանը գրողի հարազատ գյուղում պետք է բացվեր դեռեւս երկու տարի առաջ, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է: Քանի որ Նաիրի Սահյանն այլևս չի հավատում, որ կառավարությունը կստանձնի մեծ գրողի արձանի տեղադրումն ու թանգարանի կառուցումը, որոշել է իր ուժերով լուծել այդ խնդիրները:
Իհարկե՝ գիտակցում է, որ արխիվի վաճառքից ստացված գումարը ոչ բոլոր անհրաժեշտ ծախսերը կփակի, բայց ինչ-որ չափով խնդիրները կլուծի: Դրամական օգնություն ոչ ոքից չի ակնկալում, միայն խնդրում է, որ գոնե չխանգարեն:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին Նաիրի Սահյանի անհանգստությունը հայտնի է: Ավելին՝ նա կարծում է, որ Սահյանի արխիվները վաճառելու կարիք չկա, քանի որ Համո Սահյանի անձը տարիների ընթացքում միշտ էլ ուշադրության կենտրոնում է եղել: Նախարարի տեղեկացմամբ՝ Սիսիանում ստեղծվեց Սահյանի անվան մշակույթի տունը, ավարտվում են նաև տուն-թանգարանի կառուցուման աշխատանքները:
Ժառանգները միշտ անհանգիստ են և դա բնական է, ասում է նախարարը ևս մեկ անգամ ընդգծելով, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ գարնանը, ամենայն հավանականությամբ, տուն-թանգարանը կբացվի: