Կուսակցական գրադարան

«Գարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը»

«Գարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը»

638 Կբ

Սույն ժողովածուն ամփոփում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վերջին տարիներին պարբերաբար անցկացվող` «Գարեգին Նժդեհի ուսմունքը եւ դրա արդիականությունը» թեմայով հոդվածների մրցույթներին ներկայացված լավագույն աշխատանքները:

«Պահպանողական հոսանքներ և գաղափարներ»

«Պահպանողական հոսանքներ և գաղափարներ»

162 Կբ

Գրքույկում տարբեր հոդվածներով ներկայացված են ժամանակակից պահպանողականության հոսանքները, տրված են պահպանողականության ընդհանրական նկարագիրը, արժեհամակարգը, ինչպես նաեւ ցույց է տրված հայ ազգային գաղափարախոսության պահանջներին դասական պահպանողականության համահունչ լինելը:

«Սպիտակ արծիվը»

«Սպիտակ արծիվը»

168 Կբ

Պատմագիտության դոկտոր, ազգային անվտանգության գնդապետ Արմենակ Մանուկյանի (գրական անունով` Արման Ամրիկյան) «Սպիտակ արծիվը» պատմափաստագրական վիպակը նվիրված է հայ ազգի երախտավոր Գարեգին Նժդեհին: Այն առաջին անգամ հրատարակվել է 2002թ. Երևանում` Ազգայնական ակումբի կողմից:

«Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921)»

«Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921)»

663 Կբ

1923թ. Բուխարեստում, «Ջահակիր» տպարանում, առաջին անգամ հրատարակված այս գիրքը Գ. Նժդեհի առաջնորդած Լեռնահայաստանի հերոսամարտի պատմության վերաբերյալ առաջնակարգ սկզբնաղբյուր է: Մանավանդ, պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ գրքում ներկայացվող փաստաթղթերը հեղինակին տրամադրել է հենց Գ. Նժդեհը:

«Գլոբալ ճգնաժամ»

«Գլոբալ ճգնաժամ»

294 Կբ

Ժողովածուն ներկայացնում է մի շարք հեղինակավոր քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների (Հենրի Քիսինջեր, Զբիգնեւ Բժեզինսկի, Սերգեյ Կարագանով) հոդվածները, հարցազրույցները, որոնք հայերեն թարգմանվել եւ հրատարակվել են «Հանրապետական» ամսագրում: Հեղինակները վերլուծում ու գնահատում են արդի աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, դրա պատճառներն ու հետեւանքները, փորձում կանխատեսել ապագա զարգացումները:

«Ցեղակրոն և Տարոնական շարժումները»

«Ցեղակրոն և Տարոնական շարժումները»

286 Կբ

Ուսումնասիրությունը ներկայացնում է 20-րդ դարի 30-ական թվականներին սփյուռքում ծավալված Ցեղակրոն եւ Տարոնական շարժումները. դրանց պատմությունը, գաղափարախոսությունը, ինչպես եւ հիմնական գաղափարախոսներին` Գարեգին Նժդեհին եւ Հայկ Ասատրյանին: