Լուրեր

Պետությունը կշարունակի աջակցել գյուղացուն16.08.2012

Պետությունը կշարունակի աջակցել գյուղացուն

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել և Հայաստան ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու։ Նշելով, որ նման սերմացու Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առաջին անգամ, վարչապետ Տիգրան... ավելին →

Վերաբացվել է հիմնանորոգված <<Զեյթուն>> մշակութային կենտրոնը 16.08.2012

Վերաբացվել է հիմնանորոգված <<Զեյթուն>> մշակութային կենտրոնը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի <<Զեյթուն>> մշակութային կենտրոնի հանդիսավոր վերաբացմանը: Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռ 50-ական թվականներին կառուցված մշակութային այս օջախը ավելի քան 18 տարի պարապուրդի էր մատնված:Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում` մշակույթի տունն ամբողջությամբ հիմնանորոգվել է և նոր ուսումնական տարում ամբողջովին նորոգված ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահին15.08.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից և այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը: Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են... ավելին →

Բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը 15.08.2012

Բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Երևանի ավագանու որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հասցեում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ, ակադեմիկոս, Արաբկիրի հիմնադիրներից մեկի` Վահագն Դավթյանի հուշատախտակը:1932 թվականին հայրենադարձվելով` բանաստեղծը Երևանում ապրել է Արաբկիր թաղամասում, իսկ 1952-1996 թվականներին Վահագն Դավթյանն ապրել ու ստեղծագործել է հենց այն տանը, որի պատին էլ տեղադրվել է այդ մասին իրազեկող հուշատախտակը: Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լևոն... ավելին →

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ15.08.2012

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար: «Ակնհայտ է, որ Ձեր գործունեւթյունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև ամրապնդելու գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կողմերը բարձր են գնահատել տարբեր բնագավառներում,... ավելին →

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահի առաջին տեղակալին14.08.2012

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահի առաջին տեղակալին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Ռահիմի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բնական աղետի պատճառով ավելի քան 300 մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ Ձեզ սփոփանքի և... ավելին →