Լուրեր

Դպրոցականները հանդիպեցին Արտակ Դավթյանի հետ

23.05.2013

Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 23-ին հանդիպեց Երիտասարդական նվաճումներ ՀԿ «Իրավական իրազեկման դպրոցական ակումբներ» ծրագրով Երեւանի 10 ավագ դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ:

Դպրոցականները մինչ այդ խորհրդարանում ներկա էին կառավարության ծրագրի քննարկմանը:

Հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դպրոցականներին ներկայացրեց օրենսդիր մարմնի գործունեությունը, 12 մշտական հանձնաժողովների աշխատանքները՝ մանրամասնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը:

Երեխաներին հետաքրքրող հարցերը եւս վերաբերում էին կրթական ոլորտին, որոնց շուրջ էլ երեխաները զրուցեցին հանձնաժողովի նախագահի հետ:  

← Վերադառնալ ցուցակին