Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ 30.08.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ

Հարգելի պարոն Սահակյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք, որպես փորձառու պետական եւ քաղաքական գործիչ, ծանրակշիռ ներդրում ունեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության կայացման գործում: Այն ձեռքբերումները եւ առաջընթացը, որոնք վերջին տարիներին արձանագրվում են ԼՂՀ-ում, մեծապես պայմանավորված են նաեւ երկրի նախագահի պաշտոնում Ձեր գործունեությամբ: Համոզված եմ, որ այսուհետ եւս կշարունակեք ջանքեր... ավելին →

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում29.08.2012

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Օգոստոսի 29-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են վերացնել «Պետական ոչ առեւտրային... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ՝ ԴԻՎԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ29.08.2012

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ՝ ԴԻՎԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված և ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին ներկայացրել են կուսակցության առաջիկա ծրագրերը, խոսել Հայաստանի քաղաքական կյանքում... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է 2011-2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ «ԿԵՆԳՈՒՐՈՒ-2012» ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ29.08.2012

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է 2011-2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ «ԿԵՆԳՈՒՐՈՒ-2012» ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին, 2012թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և «Կենգուրու-2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրներին, ովքեր Նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած այս հանդիպման ժամանակ ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ: Նախագահը... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին 29.08.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին

 Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել մայրաքաղաքի զարգացման ծրագրերի նկատմամբ Ջոն Հեֆերնի դրսևորած ուշադրությունը, հատկանշելով գործնական քայլերի ձեռնարկումն ու անձնական մասնակցության ակտիվ կեցվածքը: <<Մենք մշտապես ողջունում ենք բոլոր այն... ավելին →

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտը28.08.2012

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտը

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա): Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ-ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ: Հանդիպմանը... ավելին →