Լուրեր

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը հնարավոր է համարում այս տարի ԼՂ խնդրի կարգավորման կոնկրետ արդյունքների հասնելը09.05.2012

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը հնարավոր է համարում այս տարի ԼՂ խնդրի կարգավորման կոնկրետ արդյունքների հասնելը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում 2012 թվականին կոնկրետ արդյունքների հասնելը հնարավոր է: Նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մերֆին' The Business Year ամսագրին տված հարցազրույցում: Դիվանագետի խոսքերով' խնդրի լուծման գործում շոշափելի առաջընթացի հնարավոր է հասնել կողմերի քաղաքական կամքի և միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: «Ես, որպես Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, իմ կողմից պետք է... ավելին →

«Հաղթանակ» զբոսայգում նշվել է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնը09.05.2012

«Հաղթանակ» զբոսայգում նշվել է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնը

Շուշիի ազատագրման 20-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին: «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս մեր պատմական հաղթանակների համար: Հետագա սերունդները պետք է... ավելին →

Վարչապետն այցելել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին09.05.2012

Վարչապետն այցելել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այցելել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՝ տեսակցել մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին: Վարչապետը զրուցել է նրանց հետ և մաղթել առողջություն: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Առաջիկայում՝ ամբողջովին ապաքինվելուց հետո, նրանք բոլորը դուրս... ավելին →

Սերժ Սարգսյանը Ղարաբաղում մասնակցել է տոներին նվիրված զորահանդեսին09.05.2012

Սերժ Սարգսյանը Ղարաբաղում մասնակցել է տոներին նվիրված զորահանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Արցախում շարունակվում են տոնական միջոցառումները, որոնց ևս Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին08.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, Արցախի իշխանությունների, իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության և արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և արցախյան ազատամարտի նահատակների... ավելին →

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին08.05.2012

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ուղերձում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Պետական Դումայում կայացած քվեարկության համոզիչ արդյունքները Ռուսաստանում լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական բարեփոխումների հետագա իրականացմանն ու միջազգային ասպարեզում նրա դերի էլ ավելի բարձրացմանն... ավելին →