Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2010թ. հոկտեմբերի 23-ին: Նախագահը շրջել է ժամանակակից չափանիշներով կառուցված բուժհաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կգործի լայն ախտորոշիչ... ավելին →
Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնական միջոցառումներին
ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնական միջոցառումների շրջանակում շահագործման է հանձնվել Երևանի թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:Նորակառույց հրշեջ մասը սպասարկելու է մայրաքաղաքի Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները:Տոնական միջոցառումների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին այցելել է նաև ՀՀ ԱԻՆ նորաբաց... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն հրավիրեց
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ղեկավարները, քննարկվեցին 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ... ավելին →
Հանդիպում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի հետ
Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը սեպտեմբերի 3-ին հանդիպեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ: ԱԺ պատգամավորները բարձր գնահատեցին եվրոպական ժողովրդավարական, քրիստոնեական արժեքների տարածման ու ամրապնդման գործում հիմնադրամի կատարած մեծ աշխատանքն ու առաքելությունը: Միաժամանակ նրանք ափսոսանք հայտնեցին, որ... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում այցելել է Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:ՀՀ պատվիրակության անդամները, ԼՂՀ քաղաքական և զինվորական բարձրագույն ղեկավարության հետ միասին, առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթով ուղևորվել են դեպի ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ... ավելին →
Հանձնարարվել է մանրակրկիտ ուսումնասիրել սոցիալական ծառայություններ ներկայացված բոլոր դիմումները
<<Սոցիալական ծառայություններ դիմող մեր բնակիչների կողմից ներկայացված որևէ դիմում անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները>>,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` ոլորտի պատասխանատուներին հանձնարարելով այս հարցում լինել խիստ հետևողական: Սոցիալական ծառայություններում լիարժեք ու կանոնակարգված աշխատանք ապահովելու նպատակով քաղաքապետը հորդորել է մանրակրկիտ ուսումնասիրել... ավելին →