Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել02.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 05-07-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի շրջանակներում Նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. Նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական... ավելին →

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը01.03.2012

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

Մարտի 1-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 4 տարի առաջ` մարտի մեկին, Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանի նիստին հետեւում են Տավուշի մարզի եւ Երեւանի շուրջ երեք տասնյակ դպրոցների աշակերտներ եւ մանկավարժներ: ԱԺ պատգամավորները ողջունեցին նրանց: Այնուհետեւ խորհրդարանը... ավելին →

Տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը29.02.2012

Տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել Հայկյան մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակների են արժանացել 2011 թվականին երիտասարդական տարբեր բնագավառներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կայույցները: Պարգևները մրցանակակիրներին է հանձնել վարչապետը: «Մրցանակաբաշխության ամենակարևոր նպատակը երիտասարդների շրջանում ակտիվության և ինքնակազմակերպման դրսևորումների խթանումն ու խրախուսումն է: Դրանով... ավելին →

ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է` կուսակցությունը բաց ճակատով է գնում դեպի ընտրություններ29.02.2012

ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է` կուսակցությունը բաց ճակատով է գնում դեպի ընտրություններ

Մոտենում են հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կանխորոշեն առաջիկա հինգ տարիների գերակայությունները: Փետրվարի 28-ին ԱԺ-ում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Մեր նպատակն է հանդես գալ այնպիսի նախընտրական ծրագրով, որը կարտահայտի հասարակության բոլոր խավերի պահանջներն ու ցանկությունները: ՀՀԿ-ն հասարակության հետ միշտ եղել են ազնիվ եւ ստեղծել երկխոսության մթնոլորտ»,-ասաց Զաքարյանը: Նա նշեց, որ հասել են միջազգային... ավելին →

ԷՆԵՐԳԵՏԻԿ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ28.02.2012

ԷՆԵՐԳԵՏԻԿ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Եվրոպական միությունը կարծես թե ամենայն լրջությամբ սկսել է զբաղվել Տրանսկասպյան գազատարի նախագծի իրականացմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել թուրքմենական գազի ներկրումը ԵՄ՝ շրջանցելով Ռուսաստանը։ Նոր գազատարը, որը Թուրքմենստանի գազատրանսպորտային համակարգն ու գազի հանքավայրերը կմիացնի Ադրբեջանին, իր հերթին կարող է կյանքի կոչել մեկ այլ խոշոր նախագիծ՝ «Նաբուկկոն»։ Վերջինիս կառուցումն ու ստեղծումը կզրկի Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից բնական գազի ԵՄ արտահանման մենաշնորհից և... ավելին →

Ա. Զաքարյան. ՀՀԿ-ի առաջարկները համապատասխանելու են հասարակության առաջարկներին28.02.2012

Ա. Զաքարյան. ՀՀԿ-ի առաջարկները համապատասխանելու են հասարակության առաջարկներին

«Մոտենում են հերթական ընտրությունները, որոնք պետք է կանխորոշեն մեր պետության ու հասարակության զարգացման հաջորդ հնգամյա գերակայությունները: Իսկ ովքեր են որոշելու, թե որոնք են այդ գերակայությունները, որոնք են այն կարևորագույն խնդիրներն ու անելիքները, որ պետք է դառնան քաղաքական օրակարգի մաս: Կան կուսակցություններ, որ այդ ամենի մասին, կամ ինչպես ընդունված է ասել հասարակության անունից հանդես են գալիս իրենց առանձնասենյակներում գրված ծրագրերով ու երևակայական պահանջմունքներով»,- այս... ավելին →