Լուրեր
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 35 հարց եւ 16 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 26 հարց եւ 15 միջազգային... ավելին →
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Օրենքով առաջարկվում է երկարաձգել բնակարանները... ավելին →
«Փոխգործակցություն-2012»-ը կանցկացվի պատշաճ մակարդակով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է անցած ամիսների պետբյուջեի կատարողականին, 2012-2013-ի մրցունակության համաշխարհային զեկույցի Հայաստանի ցուցանիշներին, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցներին։ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պարզաբանմամբ հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները (քննարկման ընթացքը և արդյունքն ամփոփող նյութերը... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի եվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ ճեպազրույցը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Հարգելի՛ պարոն Ռասմուսեն, Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն: Ուրախ եմ փաստել, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերություններն այս ժամանակահատվածում զգալի առաջընթաց են արձանագրել: Իրականացման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի թվով երրորդ՝ 2011-2013թթ փաստաթուղթը:... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես են եկել հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին: ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնին: Ողջունելով պարոն Բարթոնի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ Հայաստանն ու ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե երկկողմ, թե բազմակողմ հարթություններում: ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ... ավելին →