Լուրեր

ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի բաց նամակը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին28.09.2012

ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի բաց նամակը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին

Հարգելի պարոն Հովհաննիսյան, Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ձեր նամակի համար: Ըստ էության սա նույն հարցերի շրջանակում Ձեր երկրորդ գրությունն է, որն էապես չի տարբերվում 2011թ. նոյեմբերի 21-ի նամակից: Այն ժամանակ ՀՀԿ խոսնակի անունից մենք պաշտոնապես պատասխանեցինք Ձեր առաջարկներին` նշելով, որ ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու... ավելին →

ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողները՝ Ազգային ժողովում28.09.2012

ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողները՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողների այցը խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նրանց հրավիրեց ազատ ու անկաշկանդ զրույցի` նշելով, որ Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմին, մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդության հետ աշխատանքին: «Երիտասարդությունը մեր ներկան է, ոչ միայն ապագան: Եվ այն հասարակությունները,... ավելին →

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում28.09.2012

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրիկ Կարայանը, տեղեկացրեց, որ նախագծի կարգավորման նպատակը հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակների... ավելին →

ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը28.09.2012

ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2011 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ առողջապահության նախարար... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ 28.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները: Նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:... ավելին →

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը28.09.2012

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 48 հարց, այդ թվում`13... ավելին →