Լուրեր

ՌԴ-ն շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման գործում14.03.2012

ՌԴ-ն շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման գործում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ բարդ գործընթաց է: Այս մասին հայտարարել է ՌԴ դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը կշարունակեն ակտիվ ջանքեր գործադրել այդ հակամարտության կարգավորման համար»,- հայտարարել է նա: Մատվիենկոն ընդգծել է, որ հիմնական խնդիրը հակամարտության խաղաղ կարգավորումն է, բռնության բացառումը: ... ավելին →

Հայաստանյան բուհերում սովորող շուրջ երկու հարյուր ուսանողներ ստացան միանվագ կրթաթոշակ14.03.2012

Հայաստանյան բուհերում սովորող շուրջ երկու հարյուր ուսանողներ ստացան միանվագ կրթաթոշակ

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ Նախագահի աշխատակաղմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի գրասենյակի տնօրեն Արտակ Ճաղարյանը մարտի 14-ին մի շարք ուսանողների տրամադրեցին միանվագ դրամական աջակցություն` յուրաքանչյուրին երկու հարյուր հազար դրամի չափով: Դրամական աջակցություն ստացած երկու հարյուրից ավելի ուսանողները Ջավախքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր սովորում են հայաստանյան բուհերում եւ ունեն բարձր... ավելին →

Վարչապետը ծանոթացել է դեղագործական ընկերության զարգացման ծրագրերին14.03.2012

Վարչապետը ծանոթացել է դեղագործական ընկերության զարգացման ծրագրերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության ճյուղերից դեղագործության ոլորտում գործունեություն ծավալող «Վիտամաքս-Ե» ընկերություն: ՀՀ կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին և զարգացման հեռանկարներին: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության ղեկավար Էդուարդ Դիլանյանը, 1997 թվականից գործող «Վիտամաքս-Ե»-ն արտադրում է «Նարինե»... ավելին →

ՀՀԿ գործադիր մարմնի որոշմամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով հետևյալ ընտրատարածքներում առաջադրում է ստորև նշված անձանց թեկնածությունը.14.03.2012

ՀՀԿ գործադիր մարմնի որոշմամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով հետևյալ ընտրատարածքներում առաջադրում է ստորև նշված անձանց թեկնածությունը.

 1-ին ընտրատարածք` Գևորգյան Էդիկ Գևորգի  2-րդ ընտրատարածք` Ֆարմանյան Սամվել Ժորայի  3-րդ ընտրատարածք` Ստեփանյան Արթուր Արսենի  4-րդ ընտրատարածք` Սարգսյան Արտակ Սամվելի  5-րդ ընտրատարածք` Գևորգյան Արթուր Սամվելի  6-րդ ընտրատարածք` Հովսեփյան Ռուբեն Գառնիկի  7-րդ ընտրատարածք` Ալեքսանյան Սամվել Լիմինդրի  8-րդ ընտրատարածք` Նահապետյան Կորյուն Գառնիկի  9-րդ ընտրատարածք` Սադոյան Ռուբեն Ալֆրեդի 10-րդ ընտրատարածք` Նուշիկյան Գարեգին... ավելին →

«Մեր երգը Ձեզ» խորագրով համերգ` նվիրված կանանց տոներին13.03.2012

«Մեր երգը Ձեզ» խորագրով համերգ` նվիրված կանանց տոներին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը կազմակերպել էին «Մեր երգը Ձեզ, սիրելի´ կանայք և աղջիկներ» խորագրով համերգ՝ նվիրված կանանց տոներին։ Համերգը տեղի է ունեցել քոլեջի վերանորոգված Մեծ դահլիճում։ Ցերեկույթին իրենց կատարումներով հանդես են եկել երաժշտամանկավարժական քոլեջի սաները՝ ժողովրդական երգեցողության բաժնի դասախոս Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ, հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի... ավելին →

Հ. Նաղդալյան. «Ամեն մարդ պետք է իր վրա զգա երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքը»13.03.2012

Հ. Նաղդալյան. «Ամեն մարդ պետք է իր վրա զգա երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքը»

«Նախագահի ելույթը հիմնված էր երկրի իրավիճակի և կարևորագույն խնդիրների վերլուծության վրա: Շիտակ և սթափ ղեկավարի հայացք էր իրականությանը և այն խնդիրներին, որոնք ծառացած են երկրի առաջ: Ելույթ, որն ուղղված է երկրում բարեփոխումների շարունակմանն ու հզորացմանը, հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովմանը»,- մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: «Այդ ելույթում ես... ավելին →