Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ09.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 9-ին հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին: Ազգային ժողովի նախագահը ողջունեց բարձրաստիճան հյուրին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Նա հույս հայտնեց, որ այս մակարդակի այցերը կնպաստեն Հայաստանի եւ Արգենտինայի հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխգործակցության ակտիվացմանը: Նա բարձր գնահատեց հայ-արգենտինական քաղաքական հարաբերությունների... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Կիրիենկոյին09.04.2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Կիրիենկոյին

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերին և առաջիկա ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը: ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային09.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային

Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունլով հյուրերի այցն Ազգային ժողով՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, նշելով, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը դինամիկ զարգացում ունի՝ համոզմունք հայտնեց, որ ներկա... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին09.04.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ալենա Գայդուշկովային, ով Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Ողջունելով տիկին Գայդուշկովային`պարոն Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը վերընթաց է ապրում եւ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելու հարցում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը08.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական համաբուժարանի վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը: Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ նման ծառայություն... ավելին →

Անվճար բուժօգնությունից կօգտվեն հերթագրված բոլոր կանայք08.04.2013

Անվճար բուժօգնությունից կօգտվեն հերթագրված բոլոր կանայք

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ն անցկացված <<Ձեզ համար, կանայք>> առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ են դիմել շուրջ 4800 կանայք։ Ակցիայի անցկացման 30 օրերի ընթացքում անվճար բուժծառայություն ստացած, այդ թվում նաև վիրահատված կանանցից բացի, դեռևս կան նաև հերթագրվածներ։ Հանձնարարվել է ակցիան ամբողջությամբ ավարտել հերթագրված բոլոր կանանց նախատեսված բուժծառայությունները... ավելին →