Լուրեր

Երևանում կգործի սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց 08.10.2012

Երևանում կգործի սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և <<Կիլիկյան Բարեսիրական Միության>> հովանավորությամբ Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով ստեղծվել է հիմնական հանրակրթական դպրոց 1-9-րդ դասարանների աշակերտների համար։ Դպրոցի գործունեության և կրթական ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն... ավելին →

Տեղի է ունեցել է Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը07.10.2012

Տեղի է ունեցել է Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները: Էդուարդ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 18:00-20:00-ին` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-14:00-ին... ավելին →

ԱԺ փոխնախագահն ընդունեց Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին06.10.2012

ԱԺ փոխնախագահն ընդունեց Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 6-ին ընդունեց Հայաստանում տեղի ունեցած «Կովկասյան-կասպյան շրջանի տեղաբնիկ ժողովուրդներ» խորագրով համաժողովին մասնակցած Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների ազգապահպանությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ազատ տեղաշարժվելու, կրթության իրավունքներին ու էթնիկ զտումները կանխելուն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովի եւ... ավելին →

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի անդամների հետ 06.10.2012

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի անդամների հետ

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում հոկտեմբերի 4-ից 7-ը անցկացվող Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նիստի անդամների հետ:Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ նկատել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված ասոցիացիան, նախկին սոցերկրների ճարտարապետների միջև առկա կապերի պահպանման առումով, իսկապես անհրաժեշտություն էր, և անցած 20 տարիները մեկ անգամ չէ, որ փաստել են դա:<<Հաշվի առնելով, որ նոր ժամանակների մարտահրավերներն առաջադրում են նաև... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գրադարանների աշխատակիցներին 06.10.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գրադարանների աշխատակիցներին

 <<Գրադարանավարի օր>> մասնագիտական տոնին ընդառաջ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք գրադարանների աշխատակիցների: Շնորհավորելով ներկաներին` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին սրտացավ ու նվիրված աշխատանքի համար.<<Մեր նպատակը ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ ապահովելն է: Քաղաքապետարանն այսօր մշակում է գրադարանների կառավարման նոր հայեցակարգ, որով էլ կկազմակերպվի մայրաքաղաքի... ավելին →

Վարչապետը սփյուռքահայ լրագրողներին հորդորել է տեղեկատվական ասպարեզում գործել ի նպաստ համազգային խնդիրների լուծման06.10.2012

Վարչապետը սփյուռքահայ լրագրողներին հորդորել է տեղեկատվական ասպարեզում գործել ի նպաստ համազգային խնդիրների լուծման

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Աղավնաձորում հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպված լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` վարչապետը կարևորել է նման հավաքի անցկացումը և նշել, որ այն կրելու է շարունակական բնույթ: «Դուք գտնվում եք «պատերազմի» ճակատում, ով հաղթի տեղեկատվական դաշտում, մարդկանց կարողանա ուղղորդել իր հոդվածներով, նա էլ կկառավարի... ավելին →