Լուրեր

Լեհաստանի դեսպանը վստահ է, որ թուրք հասարակությունն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 24.04.2012

Լեհաստանի դեսպանը վստահ է, որ թուրք հասարակությունն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին պետք է ճանաչեն այն երկրները, որոնք ապրել են նման ցավ: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: «Ես չեմ կարծում, որ ցեղասպանության ճանաչումը որեւէ մի պետության կողմից կբուժի Հայաստանի եւ հայ ժողովրդի ցավը: Ինձ համար` որպես Լեհաստանի ներկայացուցիչ, հայ ժողովրդի ցավը... ավելին →

ՌԴ դեսպանը կարեւորում է միջազգային հանրության դերը ցեղասպանությունների ճանաչման հարցում24.04.2012

ՌԴ դեսպանը կարեւորում է միջազգային հանրության դերը ցեղասպանությունների ճանաչման հարցում

Միջազգային հանրությունը պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի, որպեսզի հայերի հետ տեղի ունեցած ցեղասպանության նման երեւույթներ այլեւս չկրկնվեն: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին նշեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Սա մեծ ողբերգություն է, որը ստիպում է այժմ քայլեր ձեռնարկել այլ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Հայոց ցեղասպանության հարցն ունի նաեւ իրավական... ավելին →

Եվրամիությունն աջակից է Հայաստան-Թուրքիա հաշտեցման քաղաքականությանը24.04.2012

Եվրամիությունն աջակից է Հայաստան-Թուրքիա հաշտեցման քաղաքականությանը

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրոպական միությունը չունի միասնական դիրքորոշում, եւ յուրաքանչյուր երկիր այս հարցի վերաբերյալ ինքն է որոշում կայացնում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: «Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման քաղաքականությանը»,-նշեց նա: Վերջինս, ի թիվս... ավելին →

Ֆրանսիայում քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել Հայոց ցեղասպանության հետ կապված երկրի դիրքորոշման վրա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 24.04.2012

Ֆրանսիայում քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել Հայոց ցեղասպանության հետ կապված երկրի դիրքորոշման վրա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիան համերաշխություն է արտահայտում` կապված Հայաստանի դիրքորոշման հետ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Հայոց ցեղասպանությունը նաեւ մաս է կազմում Ֆրանսիայի պատմության, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը ձեւավորվել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանցից: Նույնիսկ Ֆրանսիայում տեղի ունեցող քաղաքական... ավելին →

Արցախի նախագահը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ 24.04.2012

Արցախի նախագահը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում մասնավորապես նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:... ավելին →

Գեղարքունիքում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը24.04.2012

Գեղարքունիքում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թ-ին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման եւ ոգեկոչման արարողությունը Գեղարքունիքի մարզում սկսվեց ապրիլի 23-ի երեկոյան՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Գավառի «Բեկոր» խմբի կողմից կազմակերպած ջահերի երթով, որը սկսվեց Գավառի պետական համալսարանից եւ ավարտվեց Գավառի կենտրոնական հրապարակում գտնվող, Հայոց Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ի... ավելին →