Լուրեր

Հանրապետության Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին23.03.2012

Հանրապետության Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Եթովպիան Աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ այդ պատմական հիշողության վրա... ավելին →

Շվեյցարիան պատրաստ է վերսկսել միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով23.03.2012

Շվեյցարիան պատրաստ է վերսկսել միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով

Շվեյցարիան պատրաստ է վերսկսել միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին շվեյցարական RTS ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Շվեյցարիայի դաշնային խորհրդական, էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր-Ամմանը, ով գտնվում է Ստամբուլում թուրք-շվեյցարական տնտեսական հարաբերությունների աշխուժացումը նախաձեռնելու նպատակով: «Մեզ խանգարում է Թուրքիայի պատմությունը: 20-րդ դարի սկզբին Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Կարծում եմ, որ... ավելին →

Տիգրան Սարգսյան. իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները23.03.2012

Տիգրան Սարգսյան. իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները

Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնել ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները: Այս մասին մարտի 23-ին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Երևանում ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում: «Ազատ և թափանցիկ ընտրությունները խիստ կարևոր քաղաքական խնդիր են մեր պետության համար: Իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ անցկացնելու... ավելին →

ԱՄՆ-ը ողջունում է արժանահավատ ընտրությունների անցկացման Հայաստանի իշխանությունների կամքը23.03.2012

ԱՄՆ-ը ողջունում է արժանահավատ ընտրությունների անցկացման Հայաստանի իշխանությունների կամքը

Հայաստանում նախընտրական շրջանում առկա է առաջընթաց: Այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ Երևանում ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում: «Նախընտրական գործընթացներն ընթանում են նորմալ հունով, որում իրենց դերն ունեն և իշխանությունները, և ընդդիմությունը: Այդ տեսակետից կարևորում ենք հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծումը»,- ասաց դեսպանը:... ավելին →

22.03.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով առաջադրվող անձանց ցուցակ

Սարգսյան Սերժ Ազատի Աբրահամյան Հովիկ Արգամի Սարգսյան Տիգրան Սուրենի Մարգարյան Տարոն Անդրանիկի Նիկոյան Սամվել Պարգևի Հակոբյան Հրանուշ Հրանտի Սահակյան Գալուստ Գրիգորի Զոհրաբյան Ռազմիկ Արտավազդի Մինասյան Գագիկ Ենգիբարի Բեգլարյան Գագիկ Բեգլարի Նաղդալյան Հերմինե Միքայելի Աշոտյան Արմեն Գևորգի Հարությունյան Դավիթ Էդոնիսի Շարմազանով Էդուարդ Հովսեփի Գրիգորյան Մանվել Սեկտորի ... ավելին →

Թուրքիան ճանաչել է փոքրամասնությունների դպրոցում հայ երեխաների սովորելու իրավունքը22.03.2012

Թուրքիան ճանաչել է փոքրամասնությունների դպրոցում հայ երեխաների սովորելու իրավունքը

Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը ճանաչել է հայերի երեխաների` փոքրամասնությունների դպրոցներում սովորելու իրավունքը: Այս մասին հաղորդում է «Արեմնպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը: Մասնավոր ուսումնական հաստատությունների վերաբերյալ կանոնակարգում մտցված փոփոխություններով հայերից բացի, այս իրավունքն այսուհետ գործելու է նաև հույների և հրեաների համար: Ներկայում Թուրքիայում արտագնա աշխատանքով զբաղվող շուրջ 60 հազար հայեր կան, որոնց կրթությունն... ավելին →