Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ի երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ: Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային... ավելին →
Վարչապետ Տ. Սարգսյան. մեղավորները կրելու են անձնական պատասխանատվություն
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչև օրակարգի ձևավորումը ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ մեր նախորդ խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր առողջապահության ոլորտին, տրվել էին հստակ հանձնարարականներ` ինչպես առողջապահության նախարարին, այնպես էլ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, և մենք վաղն անցկացնելու ենք խորհրդակցություն, որի ընթացքում կփորձենք ամփոփել այդ ուսումնասիրությունների արդյունքները։ Երկրորդը` շինարարության ոլորտում հիշում եք, որ տրված էր հանձնարարություն վարչապետի... ավելին →
Պետական միջոցները փոշիացնող պաշտոնյաները կպատժվեն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչև օրակարգի ձևավորումը վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է առողջապահության և շինարարության ոլորտներում բացահայտված թերությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցներին։ Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։ Կապահովվի կրթության մատչելիությունը ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում... ավելին →
Ամփոփվեցին ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի արդյունքները
ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը hոկտեմբերի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի արդյունքները: Արտաշես Գեղամյանը ելույթ է ունեցել նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Տնտեսական եւ ֆինանսական հաղթահարում» եւ «Բազմազգ ու բազմամշակութային հասարակությունների խթանումն ու պաշտպանությունը ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմաներով, ինչպես նաեւ խոսել է... ավելին →
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպեց քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորման` Հանրային ցանցի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց չորրորդ գումարման Ազգային ժողովի եւ Հանրային ցանցի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը, բայց առավել կարեւորեց տարբեր ձեւաչափերով իրական, առարկայական ու նպատակաուղղված համագործակցության... ավելին →
Մեկնարկեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ- փառատոնի մարզային եզրափակիչ փուլը
Հոկտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդարանի փոխնախագահները եւ մի խումբ պատգամավորներ այցելեցին Հաղպատ` մասնակցելու ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ- փառատոնի մարզային եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Նշենք, որ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ փառատոնը, որն անցկացվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, մեկնարկել է սեպտեմբերի 5-ին եւ նվիրված է Սայաթ-Նովայի 300 եւ Եղիշե Չարենցի 115- ամյա հոբելյաններին: Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕՆ 2012թ. իր... ավելին →