Լուրեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան... ավելին →
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում կայացրած որոշման մասին ՀՀ նախագահը քիչ... ավելին →
Արտակարգ իրավիճակում հայտնված հայ քաղաքացիները պետտուրքի վճարման արտոնություն կստանան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը և քաղաքական հնարավոր զարգացումները, Սիրիայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը, ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձը Հայրենիք կազմակերպելու համար։ Այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ
Հարգելի պարոն Սահակյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք, որպես փորձառու պետական եւ քաղաքական գործիչ, ծանրակշիռ ներդրում ունեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության կայացման գործում: Այն ձեռքբերումները եւ առաջընթացը, որոնք վերջին տարիներին արձանագրվում են ԼՂՀ-ում, մեծապես պայմանավորված են նաեւ երկրի նախագահի պաշտոնում Ձեր գործունեությամբ: Համոզված եմ, որ այսուհետ եւս կշարունակեք ջանքեր... ավելին →
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Օգոստոսի 29-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են վերացնել «Պետական ոչ առեւտրային... ավելին →