Լուրեր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկում

07.03.2014

 Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում՝ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, ՀՀԿ խորհրդի անդամներ, ոլորտի մասնագետներ: Քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին բարեփոխումների էությունը, հնարավոր ուղղությունները, առաջնահերթությունները և ռիսկերը: Ծավալվեց քննարկում, ներկաները հանդես եկան առաջարկություններով, դիտողություններով, որոնք էլ հետագայում կներառվեն բարեփոխումների ծրագրերում:

← Վերադառնալ ցուցակին