Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 22 սկզբնական կազմակերպության ժողովը

12.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 22 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 144 անդամներից մասնակցում էին 36-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արամ Սաֆարյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին