Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության Դպրություն սկզբնական կազմակերպության ժողով

12.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, քաղաաք Երևանում տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության Դպրություն սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 371 անդամներից մասնակցում էին 370-ը:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ L.Մալխասյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով Ա. Փոլադյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Գալուստ Սահակյանին, Արման Սահակյանին, Աշոտ Աղաբաբյանին, Արամ Ղարիբյանին, Ռուբեն Հովսեփյանին և Լևոն Մալխասյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գալուստ Սահակյանին, Արման Սահակյանին, Աշոտ Աղաբաբյանին, Արամ Ղարիբյանին, Ռուբեն Հովսեփյանին և Լևոն Մալխասյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին