Լուրեր

Վարչապետն ընդունել է Դմիտրի Բեզդելովին28.11.2012

Վարչապետն ընդունել է Դմիտրի Բեզդելովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ՌԴ պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, որը կլինի «Ռոսգրանիցա»-յի առաջին ներկայացուցչությունը: Պարոն Բեզդելովը խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության ռազմավարական նպատակների և գործառույթների... ավելին →

Տեղի ունեցավ գիտակրթական սեմինար` ուսուցումն ու կրթության որակը բարելավելու թեմայով28.11.2012

Տեղի ունեցավ գիտակրթական սեմինար` ուսուցումն ու կրթության որակը բարելավելու թեմայով

Սույն թվականի նոյեմբերի 28 - ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ գիտակրթական սեմինար` ուսուցումն ու կրթության որակը բարելավելու թեմայով: Սեմինարը վարում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համլսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը: Ներկա էին Արաբկիր վարչական շրջանի բարձրագույն, միջնակարգ, և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ՀՀԿ անդամ... ավելին →

Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ27.11.2012

Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 27-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում ներառված էր ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին հարցը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տալով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը՝ որոշեց դրանք անցկացնել դեկտեմբերի 11-ին ժամը 11-ին ԱԺ 334 սենյակում:  ավելին →

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի եվ տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընթրիք27.11.2012

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի եվ տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընթրիք

Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար: Սերժ Սարգսյանը խոսել է երկու... ավելին →

Դպրոցականները մասնակցել են Ե. Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը27.11.2012

Դպրոցականները մասնակցել են Ե. Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություններ։ Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի հիշատակը։ Միջոցառմանը ներկա չարենցագետները և գրականագետները Եղիշե Չարենցի կյանքի... ավելին →

Ամփոփվել են բնապահպանության ոլորտում մայրաքաղաքում 2012թ. կատարված աշխատանքները27.11.2012

Ամփոփվել են բնապահպանության ոլորտում մայրաքաղաքում 2012թ. կատարված աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ամփոփել է ոլորտում 2012թ. կատարված աշխատանքներն ու նախանշել 2013թ. անելիքները: Նախատեսված ծրագրերի շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վաղ գարնանից իրականացվել են համալիր միջոցառումներ` մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու նոր գոտիների ստեղծման ուղղությամբ: Լիարժեք արդյունքի ակնկալիքով մայրաքաղաքում վերագործարկվել է մոտ 20 կմ ոռոգման նոր ցանց, վերակառուցվել են նաև հին ու... ավելին →