Լուրեր
Դավթաշեն համայնքում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի հերթական հանդիպումը
Փետրվարի 5-ին Դավթաշեն համայնքում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի հերթական հանդիպում, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ,ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռ. Մուրադյանը, կանանց ձեռնարկատիրության հանձնախմբի նախագահ Ն. Նահապետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դավթաշենի տարածքային կազմակերպության ՀՀԿ կանանց խորհրդի կողմից արդեն իրականացված և ապագա ծրագրերը: Կանանց խորհրդի ակտիվի կողմից մասնակիցներին ներկայացվեց հերթական սեմինարը «Ինչպես... ավելին →
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը փետրվարի 4-ին հանդիպեցին Բահրեյնի Թագավորության խորհդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւորեց խորհրդարանականների դերակատարությունը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի զարգացման ու ամրապնդման գործում: Հանդիման ժամանակ... ավելին →
Երևանի զարգացման ծրագրերով 2013-ին նախատեսված աշխատանքները զգալիորեն կգերազանցեն 2012-ի ցուցանիշները
2013 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն կաճեն: Մասնավորապես, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվեն երկուսուկես մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգումից հետո փողոցներում ասֆալտի շերտի քանդումը բացառելու նպատակով հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախքան... ավելին →
Քննարկվել է «Լույս» հիմնադրամի 2013 թ. գործունեությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի նիստ, որի ընթացքում արծարծվել են հիմնադրամի ընթացիկ և հետագա աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը խորհրդի անդամներին է ներկայացրել հիմնադրամի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաև համայնքին վերաբերող որոշ վիճակագրական տվյալներ: Ի գիտություն են ընդունվել նրա զեկուցումները տարեկան... ավելին →
Մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանը
Հայաստանի պետական օրհներգի հնչյունների ներքո փետրվարի 4-ին մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ ներկայացրեց նստաշրջանի, ապա եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր հետաձգելու մասին որոշումներ: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատացեց երկու օրակարգերը: Չստանալով անհրաժեշտ թվով կողմ ձայներ՝ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության... ավելին →
Վարչապետին են ներկայացվել արտահանմանն ու աշխատատեղերի ստեղծմանը միտված ներդրումային նոր ծրագրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Երևանի գարեջուր» ընկերություն: Կառավարության ղեկավարը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են արտադրամասերով՝ ծանոթացել գարեջրի և հյութերի արտադրական գործընթացներին: Տեղեկացվել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ընկերության արտահանման ծավալներն աճել են 2.3 անգամ, ինչը հնարավոր է եղել ապահովել մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ: Միայն 2012 թ-ին արտահանման ծավալը կազմել է... ավելին →