Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն26.10.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն` Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գեւորգյանը: Պրահայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ... ավելին →

Վարչապետը ծանոթացել է սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանը26.10.2012

Վարչապետը ծանոթացել է սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում «Տոնուս-Լես» ընկերության կառուցած սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և Առողջապահության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի ու Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայում՝ ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին: Ներդրումային ծրագիրը կազմել է մոտ 1.3 մլրդ դրամ, որի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված համապատասխան... ավելին →

Տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը կառավարության առաջնայնություններից է. Տիգրան Սարգսյան26.10.2012

Տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը կառավարության առաջնայնություններից է. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ» խորագրով համաժողովի բացմանը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀԿ Ա. Բակունց սկզբնական կազմակերպության ժողով26.10.2012

Տեղի ունեցավ ՀՀԿ Ա. Բակունց սկզբնական կազմակերպության ժողով

Այսօր՝ հոկտեմբերի 23 - ին, տեղի ունեցավ ՀՀԿ Սյունքի տարածքային կազմկաերպության, Գորիսի շրջանային կազմակերպության Ա.Բակունց սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 56 անդամներից մասնակցում էին 47-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ա.Բակունցի սկզբնական կազմակերպության նախագահ Թելման Աբրահամյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Թելման Աբրահամյանն... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խրախուսել է մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին26.10.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խրախուսել է մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ի դեմս կանաչապատման ընկերությունների տնօրենների շնորհակալություն հայտնելով նրանց բոլոր աշխատակիցներին ամենօրյա նվիրված աշխատանքի համար` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքի հանդեպ ցուցաբերած սրտացավության արդյունքն ակնհայտ է: Այդ են վկայում շուրջ երեք անգամ ավելացած ծաղկապատման, կանաչապատման ու կանաչ տարածքների խնամքի այս տարվա ծավալները: Քաղաքապետը նաև կարևորել է... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բուլղարիայի դեսպանին26.10.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բուլղարիայի դեսպանին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Կողմերը կարեւորեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցեցկա Ցաչեւայի` Բուլղարիա պաշտոնական այցի հրավերը:  ավելին →