Լուրեր

ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպությունը նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 25-ամյակը

03.04.2015

Գյումրու«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ՀՀԿ 25-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀԿ և «Շիրակի» տարածքային կազմակերպության և շրջանային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառման կազմակերպիչն էր ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային խորհուրդը:
Բացման խոսքով հանդես եկավ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը հակիրճ ներկայացրեց կուսակցության պատմությունը, արտահայտվեց նաև ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը, ով շնորհավորեց կուսակցական ընկերներին տոնի առիթով և կուսակցական քաղաքական-հասարակական ակտիվ գործունեության համար պատվոգրեր հանձնեց կին կուսակցականներին: Արտահայտվեց նաև ՀՀԿ խմբակցության և ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը, ով նույնպես շնորհավորեց ներկաներին և ՀՀԿ շարքերնը համալրած երիտասարդներին հանձնեց անդամատոմսեր: Որից հետո ներկաները մասնակցեցին «Գյումրի-2» ՇԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպված ցուցահանդեսին:
Միջոցառումը եզրափակվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությամբ:

← Վերադառնալ ցուցակին