Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Նկարչուհիները` կանանց տոնին» խորագրով ցուցահանդեսի բացմանը

03.04.2015

 Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Նկարչուհիները` կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում, որն արդեն ավանդական է դարձել, ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 115 նկարչուհիներ՝ 115 ստեղծագործություններով: Քաղաքապետը շրջել ու ծանոթացել է աշխատանքներին և զրուցել հեղինակների հետ:
Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանանց մեկամսյակի առիթով շնորհավորել է ներկա կանանց և մաղթել նորանոր հաջողություններ:
«Մենք ոչ միայն միամսյակի շրջանակում ենք շնորհավորում կանանց, այլև ողջ տարվա ընթացքում, քանի որ հայ կանայք միշտ արժանի են գնահատանքի: Շնորհակալ ենք, որ մշտապես պատվով եք հաղթահարում ցանկացած դժվարություն՝ այդպիսով նաև մեկ անգամ ևս ապացուցելով, որ ավանդապահ հայ կինը եղել ու լինելու է հայ օջախի սյունը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում եմ, որ մենք հպարտ ենք ձեզանով ու պատրաստ սատարելու ձեր բոլոր նախաձեռնություններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված «Նկարչուհիները՝ կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:

← Վերադառնալ ցուցակին