Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈՆ30.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային... ավելին →

Պաշտոնական այցով Երեվան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը29.11.2012

Պաշտոնական այցով Երեվան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու երկրների... ավելին →

2013 թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողով29.11.2012

2013 թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել ս.թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2013 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարված փոփոխություններին, նախագծի քննարկման արդյունքում կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին։ Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների... ավելին →

Երեւանում տեղի կունենա ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը29.11.2012

Երեւանում տեղի կունենա ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը

Նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական եւ Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երեւանում տեղի կունենա ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը, որին կմասնակցեն ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Գագաթնաժողովին կքննարկվեն Արեւելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստում29.11.2012

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստում

Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց խոր արմատներ ունեցող հայ-ռուսական հարաբերություններն ու երկու երկրների դարավոր բարեկամության ու ավանդույթների վրա խարսխված ռազմավարական գործընկերությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երկու... ավելին →

ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը29.11.2012

ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին կայացած 21-րդ նիստի աշխատանքները լրագրողների համար ամփոփեցին հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: ԱԺ փոխնախագահը քննարկված թեմաներից կարեւորեց երտասարդական քաղաքականության որորտում հայ-ռուսական համագործակցության հարցը: Անդրադարձ է եղել այդ առնչությանբ առկա օրենսդրական հիմքին, վարվող քաղաքականությանը, իրականացվող... ավելին →