Լուրեր

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հյուրընկալել է ՀՀԿ 13-րդ արագ շախմատի առաջնության 1-ին տեղ զբաղեցրած շախմատիստներին

16.12.2015

Դեկտեմբերի 16-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հյուրընկալել է ՀՀԿ 13-րդ արագ շախմատի առաջնությունում թիմային հաշվարկով 1-ին պատվավոր տեղ զբաղեցրած շախմատիստներ Զավեն Անդրեասյանին, Հովհաննես Գաբուզյանին և Էլինա Դանիելյանին:

Արա Սադոյանը շնորհավորել է շախմատիստներին և հանձնել պատվոգրեր՝ նշելով, որ շախմատային յուրաքանչյուր հաղթանակ բարձր է գնահատվում նաև կուսակցության համար և մաղթել շախմատիստներին նորանոր հաջողություններ: 

← Վերադառնալ ցուցակին