Լուրեր

Լավագույն կանաչապատ համայնք է ճանաչվել Երևանը10.11.2012

Լավագույն կանաչապատ համայնք է ճանաչվել Երևանը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության և <<Հայաստանի համայնքների միության>> կողմից համատեղ անցկացվող <<Տարվա լավագույն համայնք>> ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն կանաչապատ համայնք 2012>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքը: Արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի առավել թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների... ավելին →

«Լույս» հիմնադրամը կոչ է անում հայությանը՝ միավորվել կրթության շուրջ10.11.2012

«Լույս» հիմնադրամը կոչ է անում հայությանը՝ միավորվել կրթության շուրջ

«Լույս» հիմնադրամը Սարդարապատից «Կրթության ուղով դեպի հարատևություն» կոչն ուղղեց Հայկական աշխարհին` դրամահավաքի միջոցով միավորվելու կրթության շուրջ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Սարդարապատի հուշահամալիրի մոտ կազմակերպված միջոցառման ժամանակ հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը նշել է, որ յուրաքանչյուր հայի 10 դոլարը տարեկան կազմում է 100 միլիոն դոլար, որը 2015 թ.-ին հիմք կդառնա «Լույս» կրթական ֆոնդի կենսունակության համար: ՀՀ վարչապետի... ավելին →

Երևանում բացվել է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես10.11.2012

Երևանում բացվել է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ուղեկցությամբ Երևանի Մոսկվայի տանը ներկա է եղել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահով և ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Ողջունելով նման ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը Տիգրան Սարգսյանը նշել է. «Շնորհիվ տաղանդավոր լուսանկարիչների՝ մենք հնարավորություն ունենք մի քանի... ավելին →

Հանդիպում ՀՀԿ Ավան տ/կ-ի երիտասարդների հետ10.11.2012

Հանդիպում ՀՀԿ Ավան տ/կ-ի երիտասարդների հետ

Շարունակվում են հանդիպումները Հայաստանի Հանրապետական Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների երիտասարդական խորհուրդների հետ: Նոյեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպության պատասխանատու Տարոն Մարգարյանը հանդիպել էր ՀՀԿ Ավան տ/կ-ի երիտասարդների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀԿ Ավան տ/կ-ի խորհրդի նախագահ Մանվել Ջավադյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 14 սկզբնական կազմակերպության ժողով10.11.2012

Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 14 սկզբնական կազմակերպության ժողով

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 14 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 90 անդամներից ժողովին մասնակցում էին 65-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 14 սկզբնական կազմակերպության նախագահ Արարատ Մկրտչյանը: Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ... ավելին →

Տեղի է  ունեցել ՀՀԿ Ավան  թիվ 52 սկզբնական կազմակերպության ժողովը10.11.2012

Տեղի է ունեցել ՀՀԿ Ավան թիվ 52 սկզբնական կազմակերպության ժողովը

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Ավան թիվ 52 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 131 անդամներից մասնակցում էին 66-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սեդրակ Հարությունյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Կարեն Մարգարյանի և Սեդրակ... ավելին →