Լուրեր

Տեղի ունեցան ԱԺ պետական-իրավական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը12.11.2012

Տեղի ունեցան ԱԺ պետական-իրավական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը

 Նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ աշնանային, ինչպես նաեւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը... ավելին →

Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին12.11.2012

Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին

<<Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում>>,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` համապատասխան կառույցներին հանձնարարելով մշտական... ավելին →

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների գնահատման և վերլուծության արդյունքները12.11.2012

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերն զբաղեցրած վարչական շրջանները մնացել են անփոփոխ, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր,... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա12.11.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: ավելին →

Տեղի ունեցավ ՀՀԿ Անտառամեջի սկզբնական կազմակերպության ժողով12.11.2012

Տեղի ունեցավ ՀՀԿ Անտառամեջի սկզբնական կազմակերպության ժողով

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Անտառամեջի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 40 անդամներից մասնակցում էին 22ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Անտառամեջի սկզբնական կազմակերպության նախագահ Գառնիկ Բալյան: Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի... ավելին →

Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը12.11.2012

Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը: Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ... ավելին →