Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական Միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-9-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական Միության 129-րդ վեհաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը: ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքում խոշոր կառուցապատում իրականացնող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ավելի քան 10 տարի է անավարտ են թողել հաստատված նախագծով շինությունների կառուցումը։ <<Գրեթե մեկ տարի առաջ այս խնդրին էլի ենք անդրադարձել, սակայն անցած ժամանակահատվածում ոչ մի արդյունք չենք գրանցել։ Այսօրվա մեր հանդիպման նպատակն է մի վերջին անգամ քննարկել ու հնարավորին արագ լուծում տալ այս խնդրին: Առաջարկում եմ, Երևանի գլխավոր ճարտարապետի... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ
Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր ու հարգալից տեղը։ Ավելին, յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են։ Իսկապես, անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու... ավելին →
ՀՀ վարչապետ. «Հայաստանում ՏՏ ոլորտը թևակոխում է զարգացման նոր փուլ»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ «ԱրմԹեք»-ը լավ հնարավորություն է` արձանագրելու ոլորտի նվաճումները և քննարկելու մարտահրավերները: «Մասնավոր հատվածի առաջնային հարցադրումը կրթական համակարգի շարունակական բարելավումն է և բարձրորակ մասնագետներով ՏՏ... ավելին →
Վարչապետը Ջերմուկում մասնակցել է համայնքների խնդիրների քննարկման նպատակով հրավիրված համաժողովին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Մեզ մեծապես հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Տեղյակ եք, որ կառավարությունը հաստատել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ տեսակետից, մեզ հետաքրքրում է, թե... ավելին →
Միջազգային ֆինանսական գործարքը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով ՀՀ 2013 թ. պետբյուջեում արտացոլվել են արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները: 2013 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով պետական պարտատոմսերի առաջին տեղաբաշխումից մուտքը... ավելին →